Ճապոնացի արտիստը մեխով և թելով յուրահատուկ դիմանկարներ է ստեղծում (լուսանկարներ)

17:57 • 13.06.12

Ճապոնացի արտիստ Կումի Յամաշիտան աչքի է ընկնում դիմանկարներ ստեղծելու յուրահատուկ վարպետությամբ: Նա կտավի և ներկանյութերի փոխարեն նախընտրում է աշխատել սև թելով և մեխով, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

«Համաստեղություն» կոչվող շարքում Յամաշիտան մեծ վարպետությամբ սև թելն անցկացնում է սպիտակ մակերեսին որոշակի սխեմայով մեխված մեխերի արանքով այնպես, որ վերջում գծանկարին վայել հստակությամբ դիմանակարներ են ստացվում:

 

Նյու Յորքում բնակվող ճապոնացին առաջին անգամը չէ, որ զարմացրել է արվեստասեր հասարակությանը: Նրա աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում: