Ուինսթոն Չերչիլի նկարած կտավն աճուրդի կհանվի
Մեծ Բրիտանաիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կողմից նկարված Still Life With Orchids կտավը կնահվի աճուրդի, գրում է One News Page-ը:
Մանագետներն ակնկալում են, որ 1936 թ.-ին յուղաներկով արված կտավն առնվազն 750 հազար ֆունտ սթեռլինգի եկամուտ կբերի: Չերչիլը` ծաղկամանի մեջ դրված խոլորձները պատկերող կտավն ավարտելուց հետո երբեք այն չի հանել հրապարակային ցուցադրության, այլ նվիրել է իր բարեկամուհիներից մեկին, ով էլ առայսօր պահել է «թանկարժեք» նվերը:
Մասնագետները բավական բարձր են գնահատել նախկին վարչապետի նկարչական տաղանդը և նշել, որ «պատկերն իրոք գեղեցիկ է և շատ հմուտ նկարված»:
«Եթե ժամանակին Չերչիլը չզբաղվեր քաղաքականությամբ, ապա անպայման տաղանդավոր ու հայտնի նկարիչ կդառնար»,-նշել է նրանցից մեկը: Աճուրդը տեղի կունենա MacConnal-Mason պատկերասրահում հունիսի 28-ից մինչ հուլիսի 4-ը:










