Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի դերասանուհին

00:29 • 14.06.12

Ամերիկյան դերասանուհի Էնն Ռուվերֆորդը, ով հայտնի էր «Քամուց քշվածները» ֆիլմում Քարրինի (Սկարլետ Օ՝Հարայի կրտսեր քրոջ) դերով, մահացել է Բեվերլի Հիլզի իր առանձնատանը՝ 84 տարեկան հասակում, - գրում է BBC-ն:
 

Դերասանուհու մահվան գույժը հայտնել է իր ընկերուհին՝ Էնն Ջեֆֆրիզը: Վերջին տարիներին Ռուվերֆորդը սրտի հետ խնդիրներ ուներ:


«Մեր մահախոսականը կասի, որ մենք եղել ենք «Քամուց քշվածներում» և մենք կհպարտանանք դրանով» - ասել է դերասանուհին: