Հայաստանում մեկնարկեց «Տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծը

17:55 • 15.06.12

«Արևելյան գործընկերության» բաղադրիչ հանդիսացող «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն՝ հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծն այսօր պաշտոնապես մեկնարկեց նաև Հայաստանում:

 

Նախագծի նպատակն է տարածաշրջանային համագործակցության միջոցով բարելավել մշակութային ժառանգության միջավայրը և հասնել ժառանգության սեկտորի լավագույն կառավարմանը:



Նախագիծն ունի հատուկ նպատակներ, դրանք են՝ ազգային քաղաքականության զարգացում՝ հանուն ժառանգության, նույն սեկտորի շահառուների համար կարողությունների կառուցում, տարածաշրջանային համագործակցության խրախուսում «Արևելյան գործընկերության» տարածաշրջանի և Եվրամիության միջև փորձի փոխանակման միջոցով:

 

Նախագծի շնորհանդեսը  տեղի ունեցավ «Էրեբունի» պատմահնագիտական-արգելոց թանգարանում: