Մալազիացի նկարիչը փրփրապլաստե բաժակներին արտասովոր նկարներ է պատկերում (լուսանկարներ)
Ծագումով մալազիացի, ամերիկաբնակ նկարիչ Չիմինգ Բոեյն իր նկարչական հմտությունները ներկայացնում է փրփրապլաստե բաժակների վրա, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Ըստ Բոեյի` ամեն ինչ սկսվել է, երբ մի օր նստած է եղել Կալիֆորնիայի սրճարաններից մեկում և անգործությունից որոշել է նկարել, սակայն թուղթ չլինելու պատճառով ստիպված նկարել է փրփրապլաստե բաժակին:
«Հաճախ ինքս ինձ հարցնում էի, թե ինչու ավելի հետաքրքիր նյութի վրա չեմ նկարում: Երբ առաջին անգամ նկարեցի սրճարանի բաժակին, հանկարծ հայտնաբերեցի, որ գտել եմ այն, ինչի մասին տարիներ մտածում էի»,- ասել է Բոեյը:
Աստիճանաբար հեղինակություն ձեռք բերելով, մալազիացու աշխատանքները սկսվել են մեծ թափով վաճառվել: Դրանց արժեքը հարյուրավոր, երբեմն հազարավոր դոլարներ է գնահատվում:










