Գերմանացին կտավներ ստեղծում է հեծանիվով (լուսանկարներ)

15:50 • 19.06.12

Գերմանացի Քրիստիան Գրիլիտչը նկարելու համար ոչ ավանդական տարբերակ է գտել։ Քրիստիանն այնպես է վարում հեծանիվը, որ դրա անվահետքը հետագայում նկարի է վերածվում, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։

 

Բեռլինաբնակ նկարիչը, հեծանիվը վարում է միանգամից կտավի վրա։ Ինչպես նշել է Քրիստիանը՝ իրեն հաջողվել է համատեղել իր հոբին հեծանիվ վարելու հետ։ Նա իրեն «հածանիվանկարչության» հիմնադիրն է համարում։

 

Առաջին հայացքից բավական հեշտ թվացող կտավներն, իրականում այնքան էլ հեշտ չեն ստեղծվում։ Յուրաքանչյուր գիծ առանձին ընթացքի արդյունք է, որտեղ նույնիսկ 1սմ-ը էական դեր ունի։ Իր կտավներից յուրաքանչյուրը ստեղծելու համար նկարիչը երբեմն օրեր է ծախսում։

 

Քրիստիանի աշխատանքներով հետաքրքրվել են նաև արտասահմանցի մասնագետները։ Իսկ հուլիսի 15-ին Լոնդոնում կկայանա նրա անդրանիկ օտարերկրյա ցուցահանդեսը։