Վենետիկյան կինոփառատոնում կցուցադրվի արխիվային 10 հազվագյուտ ֆիլմ

00:12 • 22.06.12

Վենետիկի 69-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունենալու «80» հոբելյանական ռետրոսպեկտիվը, որը նվիրված է Վենետիկյան կինոփառատոնի 80-ամյակին:

Յոթ լիամետրաժ և 3 կարճամետրաժ ֆիլմերը, որոնք նախկինում ներկայացված են եղել Վենետիկում, ընտրվել են հազվագյուտության չափանիշով՝ Բիենալե ժամանակակից մշակույթի պատմական արխիվի հավաքածուից:

Նշենք, որ Վենետիկյան կինոփառատոնը անցկացվելու է օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը։ 

1. «Աստված մարդկանց կարիքն ունի», ռեժ.՝ Ժան Դելաննուա, Ֆրանիսա
2. «Վերջին գիշերը», ռեժ.՝ Յուլիյ Ռայզման և Դմիտրի Վասիլյև, ԽՍՀՄ
3. «Չինգիզխան», ռեժ.՝ Մանուել Կոնդե և Սալվադոր Լու, Ֆիլիպիններ
4. «Ավազակը», ռեժ.՝ Ռենատո Կաստելլանի, Իտալիա
5. «Վերջապես ազատ եմ», ռեժիսորներ՝ Գրեգորի Շուկեր, Ջեյմս Դեսմոնդ, ԱՄՆ
6. «Փակված էջեր», ռեժ.՝ Ջաննի Դի Կամպո, Իտալիա
7. «Սթրես-երեք-երեք», ռեժ.՝ Կարլոս Սաուրա, Իսպանիա
8. «Լվերի պարկը», ռեժ.՝ Վերա Խիլիտովա, Չեխոսլավակիա,
9. «Ճահճային քաղաքը», ռեժ.՝ Վացլավ Տաբորսկի, Չեխոսլավակիա
10. «Այժմ մենք քեզ կանվանենք եղբայր», ռեժ.՝ Ռաուլ Ռուիս, Չիլի