Ռեմբրանդտի անհայտ նկարը հայտնաբերվել է Շոտլանդիայի ձեղնահարկներից մեկում
(Նկարում Ռեմբրանդտն է)
Ռեմբրանդտի նախկինում անհայտ նկարը հայտնաբերվել է Շոտլանդիայի տներից մեկի ձեղնահարկում, այս մասին տեղեկացնում է Newsru.com կայքը:
Փորձագետները հաստատել են նկարի իսկությունը, որի վրա պատկերված է մի մուրացկան՝ տղայի և շան հետ: Ընդ որում, անսպասելի գտածոն օգնել է հաստատել, որ նմանատիպ կոմպոզիցիայով Բեռլինում պահվող գործը, որը վերագրվում էր ականավոր վարպետին, պատճենն է:
Տանտերը, ով հայտնաբերել էր նկարը հին պահարանում, անմիջապես կապվել «Քրիստիս» աճուրդի տան փորձագետների հետ:
Կտավից բացի ձեղնահարկում տանտերը հայտնաբերել է նաև 5 այլ նկար, որոնք փորձագետները վերագրում են Ռեմբրանտի աշակերտներին:
Բոլոր գործերը ներկայացվելու են «Քրիսիսի» աճուրդում, որը կայանալու է հուլիսի 3-ին:
Նկարի սկզբնական գինը 125 հազար դոլար է:










