Բացվել է «Սփյուռք» ամառային դպրոցը
Այսօր կայացել է «Սփյուռք» ամառային դպրոցի հանդիսավոր բացումը, այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրությունից։
Ներկաներին ողջունել է և «Սփյուռք» ամառային դպրոցի մեկնարկն է ազդարարել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այսօր պատմական օր է: Պատմական, քանի որ առաջին անգամ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մեկնարկում է մի դպրոց, որն իր նպատակների իրագործմամբ մեծագույն ավանդ է ունենալու հայապահպանության գործում»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով դպրոցի հինգ բաժիններին` Հրանուշ Հակոբյանն առանձնացրել է մայրենի լեզվի արագացված ուսուցումը, որը «հնարավորություն կտա հայրենիքը դարձնել մայրենիի ուսուցման կենտրոն և Սփյուռքի հայազգի երիտասարդները հնարավորություն կունենան հայրենիքում մայրենին սովորել և արևմտահայերենով և արևելահայերենով։
Դպրոցը հիմնել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հենքի վրա:
Միջոցառման ներկաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին, պաշտոնատար անձինք, մշակույթի և գրականության գործիչներ, ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ:










