Հռոմում «Հայաստանի օր» միջոցառումների շարք է անցկացվել

15:03 • 07.07.12

Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:


Ըստ Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ «Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի և սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաև Գևորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները:


Միջոցառումներին ներկա են եղել Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, իտալական մշակույթի և մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև Նարդոյի քաղաքապետը:
«Հայաստանի օրվա» միջոցառումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում։