Ո՞վ է պատասխանատու Երևանի ամենակարևոր խորհրդանիշներից մեկի նման վիճակի համար (լուսանկարներ)
Մինչ Երևանի քաղաքապետն ու համայնքապետերը խոստանում են, որ մայրաքաղաքը նոր շունչ ու տեսք պետք է ստանա, հատուկ ընդգծելով Երևանի խորհրդանիշների պահպանության և բարեկարգման խնդիրը, այսօր` հուլիսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Սևան-Երևան ավտոճանապարհին լուսանկարել է Երևանի ամենակարևոր խորհրդանիշներից մեկը:
Այն թաղված է աղբի ու կեղտի մեջ, անբարեկարգ է, վրան առկա են բազմաթիվ գրություններ և հաստատ պատիվ չի բերում ո՛չ երևանցիներին, ո՛չ էլ Երևանի` շռայլ խոստումներ տվող պաշտոնյաներին:
Ֆոտոլրագրողը հույս է հայտնում, որ պատկան մարմիններն ուշադրություն կդարձնեն հուշարձանի վիճակին:
Լուսնակարները` Գագիկ Շամշյանի










