Գիտնականները հայտնաբերել են Մաչու-Պիկչուի նախկինում անհայտ հատվածը
Պերուացի գիտնականները հայտնաբերել են ինկերի հնագույն քաղաք Մաչու-Պիկչուի նախկինում անհայտ մի հատված: Դրա երկարությունը ավելի քան 4 կմ. այն գտնվում է հանրահայտ «Ինկերի ճանապարհների» ճամբաժիններից մեկում: Նոր հողատարածքը արժեքավոր է նրանով, որ 70 տոկոսով պահպանվել է դեռևս հնդկացիական ժամանակներից:
Նոր հատվածում գիտնականները հայտնաբերել են 11-մետրանոց թունել, որում հնդկացիները կառուցել էին 28 սանդուղքներ:
Տեղանքի ղեկավարությունը մտադիր է հնագիտական պեղումներ սկսել նոր տարածքում: Զբոսաշրջիկների համար այն հասանելի է լինելու մոտ 2 տարի անց:
Նշենք, որ Մաչու-Պիկչուն հայտնաբերվել է 1911թ.-ին՝ Յելի համալսարանի գիտնական Հայրամ Բինգեմի կողմից: 2007թ Մաչու-Պիկչուն մտցվել է Աշխարհի 7 նոր հրաշալիքների ցանկի մեջ:










