ԱՄՆ-ում հայկական ինքնության փառատոն կանցկացվի

09:33 • 09.07.12

Հուլիսի 22-ին ժամը 11:00-ից ԱՄՆ-ի Պասադենա քաղաքի Հաղթանակի զբոսայգում կմեկնարկի Հայկական ինքնության ամենամյա փառատոնը՝ այս տարի 5-րդ անգամ, տեղեկացնում է Masis Post-ը:


Ամերիկահայերը կներկայանան հայկական ուտեստներով ու կենդանի երաժշտությամբ:


«Այս տարի մենք կտոնենք պատմական մի բան՝ հայկական գրատպության 500-ամյակը: Մենք կցուցադրենք որոշ հնագույն տպագիր գրքեր», - ասել է փառատոնի նախագահ Քրիս Շահինյանը:


Կներկայացվի նաև 1880-ականներին այստեղ հաստատված Պասադենայի հայության մշակութային ժառանգությունը:


Փառատոնի շրջանակներում սպասվում է նաև տոնավաճառ: