Բրիտանացին «նկարներ» է ստեղծում հին ջինսերից (ֆոտոշարք)

11:08 • 10.07.12

Անգլիացի նկարիչ Յան Բերին յուրահատուկ տարբերակ է գտել հնամաշ, սիրելի ջինսերը պահելու համար: Նա դրանցից «արվեստի գործեր» է ստեղծում, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Շվեդիայում բնակվող Բերին մեծ համբավ է ձեռք բերել այդ երկրում իր յուրատեսակ աշխատանքների շնորհիվ:

 

«Ջինսերով «նկարելու» գաղափարն ինձ մոտ առաջացել է 6 տարի առաջ, երբ մայրս իմ սենյակում մաքրություն անելիս, խնդրեց, որպեսզի առանձնացնեմ հին շորերս` դեն նետելու համար: Պարզվեց, որ ես մեծ քանակությամբ ջինսե տաբատներ և ջինսային այլ հագուստ ունեմ, որոնք ուշադիր զննելուց հետո, նկատեցի դրանց հետաքրքիր գույներն ու երանգները: Որոշ ժամանակ անց սկսեցի դրանցով ստեղծագործել»,- պատմել է Բերին:

 

Հեղինակը նույնիսկ ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից և ողջ ուշադրությունը կենտրոնացնել արվեստի վրա: Այժմ նրա աշխատանքները ցուցադրվում են տարբեր երկրներում և մեծ հաջողություն են ունենում: