Ոչ խաղաղության, ոչ պատերազմի երգը՝ Լեռնային Ղարաբաղում. Голос России (տեսանյութ)
«Հայ և ադրբեջանցի երիտասարդները կոչ են անում ոչ միայն լուծել սահմանային խնդիրը, այլև վերջնական լուծում տալ հարևան երկրների միջև առկա բոլոր հակասություններին: Նրանք համատեղ ակցիաներ են անում, տարբեր լեզուներով երգեր գրում՝ բարեկամության մասին: Սակայն առայժմ Լեռնային Ղարաբաղի ոչ բնակչությունը, ոչ ազգաբնակչությունը պատրաստ չէ փոխզիջման». հայտնում է Радио Голос России-ն:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո հայտնվել է «Խաղաղություն» երգը, որ կատարում են Մհերը՝ Հայաստանից, Լեյլա Մամմադովան Ադրբեջանից և Հայկ Ղուլյանը՝ Արցախից: Խաղաղասիրական կոչը հնչում է ռուսերեն: Ընթացքում նաև հայերեն և անգլերեն փոքրիկ հատվածներ կան:
Դեռևս անցած տարի Հայաստանում, Ադրբեջանում և Արցախում երիտասարդ երաժիշտները, պոետները, դիզայներները, լուսանկարիչները և այլք միավորվել էին «Միասին» շարժման ներքո՝ որպես խաղաղության ջատագովներ:
</p>










