Ասադը պատրաստ է քննարկել Սիրիայի անցումային կառավարության հարցը. Անան

00:32 • 12.07.12

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ Բաշար Ասադը սիրիական իշխանությունների կողմից ներկայացուցիչ է նշանակել ընդդիմության հետ անցումային կառավարության ստեղծման հնարավորությունը քննարկելու համար, հաղորդում է BBC-ն:


«Նա ինձ անուն է ասել, իսկ ես նրան հասկացրեցի, որ այդ մարդու մասին ավելին եմ ցանկանում իմանալ», - հայտարարել է Անանը Ժնևում:


Անանի խոսքով, մոտակա մի քանի օրերին հայտնի կլինի, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ինչ քայլեր է մտադիր նախաձեռնել Սիրիայի նկատմամբ:


Սիրիայի հարցով հատուկ բանագնացը նաև նշել է, որ Սիրիայում անցումային քաղաքական գործընթացի նախագիծը նաև Իրանի կառավարության աջակցությանն է արժանացել: