Լիվերպուլում «Դեղին սուզանավ» լողացող հոթել է ստեղծվել` Բիթլզի պատվին (ֆոտոշարք)

10:44 • 12.07.12

Բրիտանացի գործարար Էլֆի Բաբլսը, ով Beatles խմբի հավատարիմ երկրպագուն է, սովորական սուզանավը վերածել է հյուրանոցի, որն իրականում հիշեցնում է հայտնի քառյակի «Դեղին սուզանավը», գրում է Daily Mail-ը:

 

24 մետր երկարությամբ լողացող հյուրանոցի արտաքին դիզայնն ամբողջովին համապատասխանում է բիթլերի Yellow Submarine ալբոմի շապիկին: Հյուրանոցը զինված է ժամանակակից կենցաղային սարքերով և հարմարություններով` 3D հեռուստացույցներով, Wi-Fi-ով և համակարգիչներով:

 

Լողացող հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը տատանվում է 149-350 ֆունտ սթեռլինգ:

«Կարծում եմ, ես արել եմ մի բան, ինչ որ կաներ Բիթլզի` իրեն հարգող յուրքանչյուր երկրպագու»,- նշել է Բաբլսը: