Բրազիլացի բանտարկյալները հեծանիվ են վարում ազատազրկման չափը կրճատելու համար
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մոտակա բանտերից մեկի կառավարիչը մի ուշագրավ ծրագիր է ներկայացրել համաձայն որի` ազատազրկվածները կարող են կրճատել իրենց պատժաչափը` էլեկտրաէներգիա արտադրելով, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:
Հեծանիվները «էլեկտրական» են և մեծ օգուտ են տալիս թե անազատության մեջ գտնվողներին, թե քաղաքին: Բանն այն է, որ հեծանիվը վարելով, որոշ քանակությամբ էլեկտրաէներգիա է արտադրվում, որը կուտակվում է մարտկոցի մեջ:
Երեք ժամ հեծանիվ վարելու դեպքում բանտարկյալները 1 օրով կրճատում են իրենց ազատազրկման չափը:
«Սա շատ շահավետ առաջարկ է: Մենք հնարավորություն ունենք բարելավել մեր առողջությունը, կրճատել ազատազրկման չափը և միևնույն ժամանակ էլեկտրաէներգիայով ապահովել քաղաքի բնակչությանը»,- նշել է բանտարկյալներից մեկը, ով այս տարբերակով արդեն 20 օրով նվազեցրել է իր պատժաչափը:









