Չելյաբինսկում կհրապարակվի «Հայկական խորովածանոցի գործով» վճիռը
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում վաղը կհրապարակվի «Տորնադո - 2010» ռոք-փառատոնի անկարգությունների գործով դատարանի վճիռը:
Նախնական հայտարարության մեջ դատավոր Զուբենկոն նշել է, որ գործով մեղադրյալներ «Նազարյանը, Իզմեստևը և Կատաևը կատարել են գործողությունենր, որոնք ուղղված են եղել ատելության հրահրմանը, ինչպես նաև՝ մարդու կամ մի խումբ անձանց արժանապատվության նվաստացմանը՝ ըստ սոցիալական խմբի պատկանելության, հրապարակավ և բռնության կիրառմամբ: Նաև նրանք են կազմակերպել զանգվածային անկարգությունները, որոնք ուղեկցվել են բռնություններով»:
Գործի քննությունը սկսվել էր ապրիլի 12-ին: Գործով տուժած էր ճանաչվել 39 մարդ, մեղադրանք է ներկայացված 13 հոգու, որոնցից 3-ին՝ վերոհիշյալ Նազարյանին, Իզմեստևին և Կատաևին՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման համար:
Շատ մեղադրյալներ ավելի վաղ խնդրել էին այս ընթացքում վերաորակել մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններից՝ խուլիգանության և պայմանական ազատազարկում նկատի ունենալ:
Ոմանք պնդել էին, թե ուղղակի կողքից նայող են եղել: Մյուսներն էլ, չհերքելով իրենց մասնակցությունը փառատոնին ու վեճին, դա կապել են ոչ թե սոցիալական խմբի՝ ռոքերների հետ, այլ կոնկրետ մարդկանց հետ հարաբերություններ պարզելու, որոնք ծեծել էին տեղի խորովածանոցի տեր Ռոբերտ Նազարյանին:
Նրանք պնդում են, թե չեն ցանկացել խախտել հասարակական կարգը: Ռոբերտ Նազարյանն ու նրա փաստաբանները խնդրել են լիովին արդարացնել նրան՝ նշելով, որ նա տուժող է և, որ նրան նախօրեին ծեծել են սափրագլուխները և վնասել նրա խորովածանոցը: Դա սադրիչ պահ է հանդիսացել, սակայն Նազարյանն իրեն պաշտպանելու համար մարդկանց չի հավաքել, ինչպես պնդում են: Դա արել է այլ մարդ, որը հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է՝ ներկայումս հետախուզման մեջ, և որը նույնպես տուժել է սքինհեդներից: Իսկ Նազարյանը դիմել է փառատոնի կազմակերպիչներին՝ խնդրելով իրեն զերծ պահել փառատոնի որոշակի այցելուների ոտնձգություններից:
2010-ի օգոստոսի 28-ին Չելյաբինսկի շրջանի Միասս քաղաքի Տուրգոյակ ավանի Զոյա Կոսմոդեմյանսկայայի անվան ճամբարում, որտեղ անց էրկացվում «Տորնադո» փառատոնը, հայկական խորովածանոցում, վեճ էր տեղի ունեցել՝ տեղացիների և խորովածանոցի այցելուների միջև: Տեղացիները որոշել էին «պատժել» ռոք երաժշտության սիրահարներին՝ համարելով, որ նրանք վիրավորել են իրենց:
Հաջորդ օրը տրավմատիկ զենքով ու մահակներով զինված 100 երիտասարդ ներխուժել էր փառատոնի անցկացման վայր և ծեծի ենթարկել բոլոր նրանց, ովքեր, արտաքին տեսքից դատելով, ռոքի սիրահար են: Զանգվածային անկարգությունները ուղեկցվել են նաև գույքի ոչնչացումով: Տուժել էր 19 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ:









