Գերմանուհին դատի է տվել մորը` Facebook-ում իր լուսանկարը տեղադրելու համար

16:25 • 12.07.12

Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ մարզի մի բնակչուհի Facebook սոցիալական ցանցում տեղադրել է դստեր` լողազգեստով լուսանկարը և դրա տակ ծաղրական մեկնաբանություն է գրել: Աղջիկն այդ պատճառով դատի է տվել մորը և փոխհատուցում պահանջել.տեղեկացնում է The Local-ը:


Պարզվել է, որ մայրը մեկնաբանության մեջ ծաղրել է դստերը` ավելորդ կիլոգրամներ ունենալու համար:


Դատական հայցում աղջիկը պահանջել է ստիպել մորը ջնջել լուսանկարը, որը «խախտում է իր հեղինակային իրավունքը», ինչպես նաև փոխհատուցում է պահանջել վիրավորական մեկնաբանության համար:


Մայրը դատարանում արդարացել է, նշելով, որ պարզապես ցանկացել է լուսանկարը ցույց տալ դստեր ընկերուհիներին:

Չնայած դրան` դատարանը մորը մեղավոր է ճանաչել, պահանջելով ջնջել լուսանկարն ու 600 եվրոյի չափով փոխհատուցում տալ դստերը: