Գյումրեցի կինը հատակը վերանորոգելու ժամանակ հայտնաբերել է «Մոսին» տիպի 3 հրացան և 122 փամփուշտ

17:18 • 12.07.12

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել Գյումրիի 55-ամյա մի բնակչուհի և հանձնել կոռոզիայի ենթարկված «Մոսին» տիպի 3 հրացան ու տարբեր տրամաչափի 122 փամփուշտ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից: Ոստիկանության բաժին ներկայացած կինը հայտնել է, որ զինամթերքը հայտնաբերել է ննջասենյակի հատակի վերանորոգման ժամանակ, որոնք պատկանել են 1982թ.-ին մահացած նախկին բնակարանատիրոջը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: