Զինված անձինք 9 մարդու են սպանել Պակիստանում

10:13 • 12.07.12

Առնվազն 6 մարդ հարձակվել է Պակիստանի արևելյան Լահոր քաղաքի ոստիկանատան վրա՝ սպանելով 9 ոստիկանների, հայտնում է Reuters-ը:


Ոստիկանները բանտի հսկիչներ դառնալու համար վարժանքներ էին անցնում այդտեղ:


Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն ոստիկանները ենթադրում են, որ գործ ունեն մուսուլման զինյալների հետ: