Ամերիկյան առաջին ատոմային հածանավը որպես մետաղի ջարդոն վաճառքի է հանվել (լուսանկարներ)

01:52 • 12.07.12

Ամերիկյան ատոմային հրթիռակիր Long Beach հածանավը ժամանակին աշխարհում առաջին վերջրյա մարտական նավն էր, որը շարժման մեջ էր դրվում միջուկային ուժային ագրեգատով, ԱՄՆ-ում ինտերնետ աճուրդով վաճառքի է հանվել` որպես մետաղի ջարդոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Հածանավը ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտական ծառայությունում է եղել 1961-1995թթ.: Ավելի քան 200մ երկարությամբ հածանավի անձնակազմը ավելի քան հազար նավաստիներից և 80 սպայից էր կազմված:
Long Beach հածանավը ժամանակին կարողանում էր առանց վերալիցքավորման 50 հազար կմ ծովային ճանապարհ կտրել:


Ներկայում նավի նկարագրության մեջ միանքամայն այլ թվեր են ներկայացվում: Պաշտոնական տվյալներով, Long Beach հածանավը, 10 հազար տոնա պողպատ, 450 տոնա ալիումին և մոտ 500 կմ մալուխ է:


Հատկանշական է, որ վաճառքի հանված նավը փայտյա տախտակամածով վերջին ամերիկյան հածանավն է:


Long Beach-ը ևս մեկ «ռեկորդ» է սահմանել, դառնալով մետաղի ջորդոնի վերածված առաջին ատոմային հածանավը:


Սովորաբար դուրս գրված ամերիկյան նավերը կամ ջրասույզ են արվում կամ թանգարանների վերածվում: Սակայն, ԱՄՆ ՌԾՈւ ներկայացուցիչ Փեթ Դոլանի խոսքով, նման տարբերակներ այս նավի պարագայում նույնիսկ չեն քննարկվել: