Մադրիդում բողոքի ակցիաներն ավարտվել են բախումներով. կա 76 վիրավոր

08:29 • 12.07.12

Մադրիդում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով, որոնց հետևանքով վիրավորվել է 76 մարդ, այդ թվում` 33 ոստիկան:


Անկարգություններն սկսվել են հանքափորների բողոքի ակցիաների ընթացքում, որոնք Իսպանիայի մայրաքաղաքի տարբեր մասերում հավաքվել էին` բողոքելու ածխահանության ոլորտում պետական սուբսիդիաների նվազեցման դեմ:


Ակցիաներին մասնակցել են տասնյակ հազարավոր իսպանացիներ, ովքեր պարզապես պահանջել են հարգել հանքափորների իրավունքները:


Նրանք ոստիկանների դեմ պայքարել են երկաթի կտորներով և քարերով, իսկ ոստիկանությունը նրանց դեմ ռետինե մահակներ է օգտագործել: Մի քանի մարդ հոսպիտալացվել է:


Իսպանիայում բողոքի ակցիաներն այս հարցով սկսվել են շուրջ երեք շաբաթ առաջ, իսկ մոտ 200 հանքափորներ 400 կմ քայլերթով հասել են Մադրիդ` մասնակցելու հուլիսի 11-ի զանգվածային ակցիային: