Ֆրանսիան դիտարկում է Մալի ռազմական ներխուժման հնարավորությունը

21:26 • 12.07.12

Ֆրանսիայի իշխանությունները նորից խոսում են Մալի ռազմական ներխուժման հնարավորության մասին` երկրից իսլամիստներին դուրս մղելու նպատակով, հաղորդում է BBC-ն:


Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ օրենքի գերակայությունը արդեն հաստատված է Մալիի հարավում, հնարավոր է, հյուսիսում ռազմական ուժ կիրառելու անհրաժեշտություն լինի:
 

Նա ավելացրել է, որ ռազմական գործողությունը կարող են գլխավորել մի շարք աֆրիկյան պետությունների զինված ուժեր` միջազգային կոնտինգենտի աջակցությամբ:
 


Մալիում իրավիճակը աստիճանաբար վատանում է, քանի որ իսլամիստների ձեռքն են անցնում երկրի հյուսիսի նորանոր տարածքներ:
 


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտոնել է 10 մլն ԱՄՆ դոլար հատկացնել Մալիի փախստականների օգնելու նպատակով և բոլոր կողմերին կոչ է արել ջանքեր ներդնել տարածաշրջանում ժողովրդավարության վերականգնման համար: