Ֆրանսիայում ձնահյուսի հետևանքով 6 մարդ է զոհվել

13:05 • 12.07.12

Ֆրանսիայում` Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր լեռնային զանգվածի Մոնբլանի լեռներից մեկի` Մոն-Մոդիի լանջին տեղի ունեցած ձնահյուսքի հետևանքով 6 լեռնագնաց է զոհվել, ևս 9-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Լեռան ստորոտում գտնվող Շամոնի-Մոնբլան քաղաքի ոստիկանության ունեցած տվյալներով` բացի զոհերից և վիրավորներից, կան նաև մի քանի անհետ կորածներ:

 

Ներկայումս լեռան այդ հատվածում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում: