Բենզատարի վթար Նիգերիայում. 100 զոհ
Նիգերիայի հարավ-արևելքում բենզատար մեքենայի վթար է տեղի ունեցել: Դեպքի վայրում շատ կարճ ժամանակում մի քանի տասնյակ մարդ է հավքվել` թափվող բենզինը հավաքելու համար: Սակայն շուտով վառելիքի բռնկվել է, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով զոհերի մեջ շատ են կանայք և երեխաները”
Ժամանած փրկարարներին, չնայած գործադրած մեծ ջանքերին չի հաջողվել փրկել կրակի գերի դարձած մարդկանց զգալի մասին:
Նման վթարներ հաճախ են տեղի ունենում Նիգերիայի ցածրորակ ճանապարհներին: Երկրի հարավում` ափամերձ շրջաններում բնակչությունը ծայրահեղ չքավորության պայմաններում է ապրում և նման պատահարների ժամանակ փորձում է վառելիք գողանալ մի փոքր եկամուտ ունենալու հույսով:









