Օձը հայտնվել էր Ձորաղբյուր գյուղի բնակչի խոհանոցում

09:44 • 12.07.12

Հուլիսի 11-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի թիվ 5 տան ամառային խոհանոցում օձ են նկատել:
 

Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը, դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը:


Օձը հայտնաբերվել ու տեղափոխվել է անվտանգ տարածք: