Այս տարի տպվել է 17.3%-ով ավելի շատ անձնագիր. Ոստիկանություն
2012 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 12-ը ներառյալ տպագրվել է (առաջին անգամ անձնագրավորվելու, փոխանակելու կամ կորստյան կապակ-
ցությամբ) ՀՀ քաղաքացու 213 672 անձնագիր: Ընդ որում՝ վերջին 10 օրվա ընթացքում տպագրվել է շուրջ 24.000 անձնագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն տարածած հաղորդագրությունից:
Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ 2011 թ. նույն ժամանակահատվածում տպագրվել է ՀՀ քաղաքացու 182208 անձնագիր (այսպիսով այս տարի տպվել է 17.3%-ով ավելի շատ – Tert.am), իսկ 2012 թ. հունիսի 1-ից «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու պահից մինչև ս/թ. հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում:









