Գերմանիայում բացվել է աշխարհի ամենահաջողակ մուլտիպլիկատորների ցուցանհանդեսը
Գերմանիայի Բոնն քաղաքում բացվել է աշխարհի ամենահաջողակ մուլտիպլիկատորների ցուցահանդեսը, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ նրանց «աշխատանքային ներքին խոհոնոցին», գրում է korrespondent.netը:
Բոննի գեղարվեստի Bundeskunsthalle թանգարանում բացված «Pixar.անիմացիայի 25 տարիներ» խորագրով ցուցահանդեսում ներկայացված չեն ոչ համակարգիչներ, ոչ էլ մոնիտորներ:
Ոչ բոլորին է հայտնի, որ Pixar ընկերության մուլտֆիլմները նախևառաջ «ծնվում են» կտավի և թղթի վրա, հետո նոր ենթարկվում համակարգչային մշակման:
Նախքան համակարգչային տասնյակ մասնագետներ կսկսեն իրենց աշխատանքը` ստեղծելով վիրտուալ աշխարհների յուրաքանչյուր նրբություն, ոչ պակաս տասնյակ նկարիչներ, գրաֆիկներ և քանդակագործներ արդեն ավարտել են իրենց աշխատանքը` ստեղծելով այդ եռաչափ վիտուալ աշխարհները` մատիտների, ներկերի և կավի միջոցով:
«Արվեստը մարտահրավեր է նետում տեխնոլոգիաներին, իսկ տեխնոլոգիներն էլ իրենց հերթին ոգեշնչում են արվեստը: Այդ պատճառով էլ Pixar.25 տարիներ ցուցահանդեսն անցկացվում է գեղարվեստի թանգարանում»,- նշել է Pixar-ի կրեատիվ տնօրեն Ջոն Լեսեսթերը:
Գործունեության 25 տարիների ընթացքում ստուդիան 13 լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ է նկարահանել, որոնք մեծ ճանաչում են վայելում ողջ աշխարհում և արժանացել են «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների:










