38-ամյա Մարգարը գողացել էր «Հաղթանակ» կամրջի 600 000 դրամի՝ 3 լուսարձակ

17:21 • 12.07.12

Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ջրվեժի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Մարգար Հ.-ին: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության կայքից, պարզվել է, որ նա ս/թ մայիսին գողացել է «Հաղթանակ» կամրջի հենասյուներին ամրացված արտաքին լուսավորության 3 լուսարձակ` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է քննություն: