Rolling Stones-ը նշում է հիմնադրման 50-ամյակը (ֆոտոշարք)
Այսօր` հուլիսի 12-ին, լրանում է բրիտանական Rolling Stones աշխարհահռչակ ռոք խմբի 50-ամյակը:
Ռոք երաժշտության պատմության մեջ Rolling Stones-ը համարվում է ամենահաջողված և հեղինակավոր խմբերից մեկը և ժամանակին իր հռչակով մրցակցում էր հանրահայտ քառյակի` Beatles-ի հետ, գրում է Guardian-ը:
Կազմավորման հոբելյանի առթիվ Լոնդոնի Somerset House մշակութային կենտրոնում ցուցահանդես է կազմակերպվել, որտեղ ներկայացվել են խմբի բազմաթիվ լուսանկարներ` ըստ ժամանակագրության: Ցուցադրությանը ներկա են եղել խմբի 4 անդամները` Միք Ջագերը, Քիթ Ռիչարդսը, Ռոն Ոուդը և Չարլի Ուոթսը, ովքեր միասին են ստեղծագործում խմբի հիմնադրումից ի վեր:
Ռիչարդսի խոսքերով` Rolling Stones-ի 50-ամյա պատմությունը նման է «անհավանական արկածի», իսկ այդ ընթացքում ունեցած ամենացավալի կորուստը եղել է 1969թ.-ին խմբի կիթառահար Բրայան Ջոնսի մահը:
Երաժիշտը նաև նշել է, որ մոտ ապագայում խումբ կներկայանա նոր համերգներով, սակայն հստակ ամսաթիվ չի նշել:










