Հալեպում զինյալները ծեծի են ենթարկել մի հայի և գողանալով նրա ավտոմեքենան՝ փախել

16:11 • 12.07.12

Հալեպում այսօր զինված ահաբեկիչները կանգնեցրել են իր մեքենան վարող մի հայ քաղաքացու, ծեծել են նրան, հայհոյել, գցել են նրան ճանապարհին, և գողանալով նրա ավտոմեքենան՝ փախել դեպքի վայրից: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց տուժողի որդին՝ Հակոբ Մկրտչյանը:


Վերջինիս հոր առողջությունը վտանգված չէ, նա այժմ գտնվում է իր տանը, սակայն ծեծի պատճառով ցավեր ունի: