Սիրիայի դասալիք գեներալ Թալասը ընդդիմության հետ է բանակցում
Սիրիայից Թուրքիա փախած դասալիք գեներալ Մուստաֆա Թալասը սկսել է համագործակցել սիրիական ընդդիմության հետ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Սիրիայի էլիտար հանրապետական գվարդիայի գեներալ Թալասը դասալքել էր նախորդ շաբաթ:
Գեներալ Մանաֆ Թալասը 80-ամյա գեներալ Մուստաֆա Թալասի որդին է, ով 1972 – 2004թթ. Սիրիայի պաշտպանության նախարարն է եղել և ներկայում էլ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն է:
Ավելի վաղ, Ֆաբիուսը հայտնել էր, որ գեներալը ուղևորվում է Փարիզ: Այնուամենայնիվ, այսօր ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել, թե արդյոք դասալիք գեներալը Փարիզում է գտնվում:
«Մինչ այդ հայտնի է, որ գեներալը ընդդիմության հետ շփում է հաստատել»,- ասել է նախարարը լրագրողներին:









