Տեսախցիկը Ռուսաստանում ֆիքսել է սթրիթռեյսերի կյանքի վերջին ակնթարթները (տեսանյութ)

18:18 • 12.07.12

27-ամյա սթրիթռեյսեր Վադին Բ.-ն Ռուսաստանի Տյումեն քաղաքում ավելի քան 100 կմ/ժամ արագությամբ սլացել է մայրուղով և վթարի ենթարկվել: Մեքենան իներցիայով դուրս է թռել երկաթե արգելապատնեշի վրա, որի մնացորդները տարածվել են դեպքի վայրից տասնյակ մետրերի հեռավորության վրա:

«Նիսսան»-ը շրջվել է, իսկ վարորդը մնալով մեքենայի ծանրության տակ, մահացել է:


Այդ կտորներից մեկը մեծ արագությամբ բախվել է մեկ այլ` «Ֆոլկսվագեն» մակնիշի մեքենայի դիմապակուն:


Մեքենայի վարորդն ու նրա երեխան, ով առջևի նստարանին է նստած եղել, հրաշքով է փրկվել: Երկաթե ձողն անցել է մեքենայի դւնապակու միջով, սակայն ուղևորներին չի վնասել:

 

Պարզվել է, որ նա 4 անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում` արագությունը գերազանցելու համար: