Ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է, որ Սիրիայի վերաբերյալ ներկայիս արևմտյան բանաձևի նախագիծը Մոսկվայի համար անընդունելի է
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում թույլ չի տա բանաձևի այն նախագիծը, որն առաջարկվում է արևմտյան երկրների կողմից և ենթադրում է ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի և պատժամիջոցների կիրառում Սիրիայի նկատմամբ, եթե Դամասկոսը չիրականացնի անհրաժեշտ պահանջները, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի ՌԴ դիրքորոշումը, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում հինգշաբթի առաջադրվի արևմտյան բանաձևը, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը ասել է. «Նրանք այսօր դա չեն անի: Խորհրդակցությունների գործընթացը դեռ նոր է մեկնարկել, և դեռ որոշ ժամանակ կշարունակվի»:
«Սակայն եթե նրանք որոշեն դա անել, իմանալով, որ մեր համար այդ բանաձևի նախագիծը անընդունելի է, մենք այն կարգելափակենք», - հայտարարել է Գատիլովը:









