ԱՄՆ-ը ստորջրյա հետախուզական սարքեր տեղակայում Պարսից ծոցում

11:12 • 12.07.12

ԱՄՆ-ի նավատորմը սկսել է ստորջրյա հեռակառավարվող հետախուզական սարքեր տեղակայել Պարսից ծոցում, որոնք կարող են ոչնչացնել ծովային ականները, գրում է The Los Angeles Times-ը:

 

Գերմանական արտադրության 1.2 մետր երկարությամբ SeaFox սարքերը զինված են տեսախցիկներով և տեղորոշիչ համակարգով: Սարքերի մատակարարումը սկսվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ «միջնորդ վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունները փակուղի մտնելուց հետո:

 

Դրանց տեղակայումն իրականցվում է Իրանի կողմից ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակումը կանխելու համար:

 

Բացի այդ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Իրանը կարող է պատասխան տալ Արևմուտքի և ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին` հարձակումներ իրականցնելով նեղուցում գտնվող տանկերների ու կառամատույցների վրա: