Մոսկվայում Mercedes-ին հետապնդելով՝ ոստիկանները «վավերագրական էքշն» են նկարահանել (տեսանյութ)

02:00 • 13.07.12

Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը հետաքննում է Մոսկվայի արևմուտքում տեղի ունեցած և կրակահերթերով զուգորդված հետապնդման հանգամանքները: Միջադեպը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ, սակայն ոստիկանական մեքենայի տեսագրությունը միայն այսօր է հասանելի դարձել:


Մոսկվայի Դավիդովսկի փողոցում վերակարգ իրականացնող ոստիկանները փորձել են կանգնեցնել Mercedes-ը, որի վարորդը չենթարկվելով տեսուչի պահանջին սկսել է փախչել ոստիկաններից: Հետապնդման ժամանակ նա մի քանի անգամ խաչմերուկները հատել է կարմի լույսի պարագայում, բազմիցս վթարային իրավիճակներ առաջացրել հրաշքով խուսափելով խոշոր վթարներից: Երբ ակնհայտ է դարձել, որ օրինախախտը չի պատրաստվում ենթարկվել և կանգնել, ոստիկանները կրակ բացելու հարցում են կատարել և դրական պատասխանից հետո՝ սկսել են կրակել:


Տեսուչները 8 անգամ կրակել են թաքնվել փորձող մեքենայի ուղղությամբ: Իվերջո նրանք կարողացել են արգելափակել Mercedes-ը, որ մտել է ավտոլվացման կայան: Արդյունքում վարորդը ձերբակալվել է և տարվել տեղի ոստիկանություն: