Ձերբակալվել են Արմավիրում «ՌԱՖ»-ով ցլիկ գողացած անձինք

13:19 • 13.07.12

Հուլիսի 11-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել Շիրակ գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, գյուղին պատկանող հանդից «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայով գողացել են իրեն պատկանող ցլիկը` պատճառելով 400.000 դրամի վնաս:

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ հուլիսի 12-ին, ժամը 12.00-ին, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքից Ոստիկանության Բաղրամյանի բաժին, այնուհետև` Ախուրյանի բաժին բերման են ենթարկվել նախկինում դատված, 1964 թ. ծնված Մարգար Ղ.-ն և նախկինում դատված, 1955 թ. ծնված Վլադիմիր Հ.-ն, որոնք խոստովանական ցուցմունք են տվել, որ հուլիսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վլադիմիր Հ.-ի վարած «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայով հանդից գողացել են Արթուր Գ.-ի ցլիկը:

 

Գողոնը հայտնաբերված է: Մարգար Ղ.-ն ը և Վլադիմիր Հ.-ն ձերբակալված են: