Հնդկական գյուղում արգելել են սիրելով ամուսնությունը

14:29 • 13.07.12

Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգի Ասարա գյուղի իշխանությունները տեղացիներին արգելել են սիրո հիման վրա ամուսնանալ և մի շարք սահմանափակումներ են դրել կանանց վրա, հայտնում է BBC-ն:

Գյուղխորհրդի անդամները հայտնել են, որ իրար սիրելով ամուսնացած զույգերը կվտարվեն գյուղից:

 

Ավագանին մինչև 40 տարեկան կանանց արգելել է հասարակական վայրերում հայտնվել առանց ուղեկցության ու օգտվել բջջայինից և պարտավորեցրել տանից դուրս գալուց գլխաշոր կապել:

 

Ավագանին ասել է, որ այդ կերպ հոգում է կանանց անվտանգությունը: