Ղազախստան հյուր գնացած հայ երիտասարդը խեղդվել է գետում

13:30 • 13.07.12

Ղազախստանի Կոստանայի շրջանում՝ Այաթ գետում Հայաստանի քաղաքացի է խեղդվել, հայտնում է ng.kz-ն:

 

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, զոհը Հայաստանի 22-ամյա քաղաքացի է, որը հյուր էր գնացել բարեկամներին: Ըստ տեղի ոստիկանության, որը մարմինը գտել է հաջորդ օրը՝ հուլիսի 10-ի առավոտյան, երիտասարդը ջուրն է մտել ալկոհոլ օգտագործած վիճակում:

 

Ng.kz-ն այս ողբերգության մասին հայտնում է 1 շաբաթում գրանցված ջրում խեղդվելու 3 դեպքերի համատեքստում: Հուլիսի 10-ին նույն շրջանում 10-ամյա երեխա է խեղդվել, իսկ հուլիսի 11-ին՝ 26-ամյա երիտասարդ, որը ևս, ըստ իրավապահների, սթափ վիճակում չի եղել: