Ադրբեջանական զորավարժությունների ընթացքում զինվոր է մահացել

11:13 • 13.07.12

Ադրբեջանում անցակացվող զորավարժությունների ընթացքում զինվոր է մահացել: Պաշտոնական տեղեկություններով` նա զոհվել է անզգուշության հետևանքով: Զինծառայողը մահացու վիրավորում է ստացել ծառայակից ընկերոջ ինքնաձիգից արձակված գնդակից:


Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չեն կարողացել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը: