Սիլվիո Բեռլուսկոնոին կմասնակցի 2013թ.-ի ընտրություններին

10:29 • 13.07.12

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կվեռադառնա մեծ քաղաքականություն և որպես աջակենտրոն ուժերի թեկնածու կմասնակցի հաջորդ տարի կայանալիք ընտրություններին, գրում է The Guardian-ը:

 

Այս մասին է հայտնել Բեռլուսկոնիի Il Popolo della Liberta (Ազատության մարդիկ) կուսակցության բարձրաստիճան անդամ Ֆաբրիցիո Չիկիոտոն:

 

«Այո, Բեռլուսկոնին կրկին առաջադրվելու է վարչապետի պաշտոնի համար և կուսակցության բոլոր անդամներն աջակցում են նրան»,- ասել է Չիկիոտոն` Բեռլուսկոնիի հռոմյան նստավայրում կուսակցության հավաքից հետո:

 

Ավելի վաղ 75-ամյա Բեռլուսկոնին մի շարք ակնարկներ է արել` քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ` վկայակոչելով իր հաջորդողի` Մարիո Մոնտիի վարվող «աղետալի» քաղաքականությունը: