Մեծ Բրիտանիայում 1 մլն դոլարանոց ադամանդապատ կրծկալ են ստեղծել
Անգլիայի Բիրմինգեմ քաղաքում ստեղծվել աշխարհի ամենաթանկարժեք կրծկալներից մեկը, որն ամբողջովին պատրաստված է 500 կարատանոց ադամանդներից և 18 կարատանոց ոսկուց, գրում է Daily Mail-ը:
Այն ստեղծվել է ոսկերչական ընկերություններից մեկի 40 աշխատողների համատեղ ջանքերով` 1 տարվա ընթացքում:
Rita անունով թանկարժեք ներքնազգեստը կշռում է 1 կգ և պատրաստ լինելուց հետո հանվել է աճուրդի և վաճառվել 1 մլն դոլարով:
Առայսօր աշխարհում ստեղծված ամենաշքեղ և թանկարժեք է կրծկալն է համարվում հանրահայտ Victoria’s Secret ընկերության ներկայացրած Fantasy Bra-ն, որն արժե 2.5 մլն դոլար:









