Չինաստանը շարունակում է պնդել, որ հայտնի այլախոհ ակտիվիստը ինքնասպան է եղել

04:17 • 13.07.12

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննությունը հաստատել է այլախոհի մահվան վարկածը: Հաշմանդամ իրավապաշտպանի մահը Հոնկոնգում զանգվածային հուզումների և անկարգությունների պատճառ հանդիսացավ: Պեկինը պնդում է, որ Լի Վանյգուանը ինքասապանություն է գործել կախվելու միջոցով, հաղորդում է BBC-ն:


Hong Kong China News Agency տեղեկատվական գործակալությունը, որը պաշտոնական Պեկինից է հովանավորվում, հղում կատարելով ոստիկանությանը հաղորդում է, որ իրավապաշտպան այլախոհի մահվան հանգամանքների կրկնակի հետաքննությունը հաստատել է նախկինում հրապարակված տեղեկությունները:


Լին, ով կորցրել էր լսողությունը և տեսողությունը չինական բանտում, հունիսին կախված էր հայտնաբերվել հիվանդանոցում, անմիջապես մի քանի օր անց իր քաղաքական խիզախ հայտարարություններից, որոնցով նա Չինաստանում քաղաքական բարեփոխումներ իրականացնելու կոչով էր հանդես եկել:


Հոնկոնգի հազարավոր բնակիչներ ստորագրահավաք են իրականացրել պահանջելով նրա մահվան անկախ և արդար քննություն անցկացնել: