Կիպրոսը ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել Թուրքիայի պահվածքի դեմ

00:23 • 13.07.12

Կիպրոսի Հանրապետությունը ՄԱԿ դիմում բողոք է ներկայացրել Թուրքիայի կողմից կղզու ափերի մոտ ծովային զորավարժություններ անցկացնելու դեմ: Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուին:


Ստեֆանուի խոսքով, «զորավարժությունները այսօր տեղի են ունեցել կղզու հարավում` Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)»: Թուրքական իշխանությունները, նրա խոսքով, Կիպրոսին չեն տեղեկացրել իրենց ծրագրերի մասին: Նա նաև հաղորդել է, որ Արևելյան Մեիջերկրածովյան հատվածում միաժամանակ զորավարժություններ են անցկացնում Մեծ Բրիտանիայի և Իսրայելի զորամիավորումները, սակայն իտարբերություն Թուրքիայի, այդ երկրները, միջազգային նորմերի համաձայն, դիմել են Կիպրոսի կառավարությանը թույլտվության խնդրանքով:


Թուրքիան նախատեսում է զորավարժությունները շարունակել նաև հուլիսի 13-ին: Դրանք տեղի են ունենում նույն այն տարածքում, որտեղ 2011թ. վերջին ամերիկյան «Նոուբլ էներջի» ընկերությունը փորձնական հորատում էր իրականացրել և գազի պաշարներ հայտնաբերել:


Կիպրոսի ջրային տարածքը բաժանված է 13 հատվածների: Ամերիկյան ընկերությունը նավթագազային պաշարների հետախուզումը իրականացնում էր 12-րդ հատվածում: Թուրքական զորավարժությունները ընդգրկում են այդ, ինչպես նար 2-րդ, 8-րդ և 9-րդ հատվածները, որոնք հանդիսանում են Կիպրոսի հանրապետության բացառիկ տնտեսական գոտի: