Եգիպտոսցի լրագրողը մահացել է ուղիղ եթերում` Ասադին պաշտպանելիս
Եգիպտոսցի լրագրող Ադել ալ Գոգարին, ով al-Anwar պարբերականի գլխավոր խմբագիրն է և Տպագրության ու հրատարկչության արաբական կենտրոնի տնօրենը, մահացել է ուղիղ եթերի ընթացքում, երբ հյուրընկալվել էր իրաքյան al-Hadath հեռուստաընկերությանը:
Ինչպես հաղորդում է «Ալ արաբիա»-ն` Գոգարիի մահը վրա է հասել այն ժամանակ, երբ նա պաշտպանելիս է եղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը: Նա սրտի կաթված է ստացել տաղավարում ներկա գտնվող Ասադի ընդդիմախոսի հետ բանավիճելու ընթացքում:
Դեպքից հետո լրագրողին անմիջապես տեղափոխել են հիվանդոնոց, որտեղ սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:









