Պատառոտված եռագույն՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում (լուսանկարներ)

13:37 • 13.07.12

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը այսօր՝ հուլիսի 13-ին ֆիքսել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի բակում տեղադրված դրոշը՝ պատառոտված վիճակում:
 

Հատկանշական է, որ նշված շենքի հարևանությամբ կա մեկ այլ շինություն, որը հաճելիորեն նկարազարդված է, և դրա վրա կան նաև գեղեցիկ գրառումներ, ինչպես օրինակ, «Միշտ հին ու նոր իմ Երևան, բարեկարգենք և գեղեցկացնենք մեր քաղաքը»: Նշված գրառմանը, սակայն, լիովին հակասում է տեղական իշխանությունների վերաբերմունքը պետական խորհրդանիշ հանդիսացող եռագույնին:

 

Հուսով ենք, որ այս հրապարակումը առիթ կտա պատկան մարմիններին կարճ ժամանակում շտկել այս թերությունը:



 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի