ԱՄՆ-Մեքսիկա սահմանին նարկոթրաֆիքի 2 գաղտնի թունել է հայտաբերվել
ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը թմրանյութի ապօրինի տեղափոխման համար նախատեսված 2 գաղտնի թունել է հայտնաբերել ամերիկա-մեքսիկական սահմանին, հայտնում է Reuters-ը:
Էլեկտրականությամբ և օդափոխիչ համակարգերով «զինված» թունելներն ունեն 220 մետր երկարություն և կապում են մեքսիկական Սան Լուիս Ռիո Կոլորադո և Սան Դիեգո քաղաքները Արիզոնա նահանգի Սան Լուիս քաղաքի հետ: Կառույցները գտնվել են 17 մետր խորության տակ և ունեն 1.8 մետր բարձրություն:
Ըստ վարչության տվյալների` 1990 թ.-ից ի վեր 156 նմանատիպ գաղտնի թունելներ են հայտաբերվել, որոնց մեծ մասն անավարտ է եղել:









