Քաղաքացին փնտրում է իր կորած եղբորը

09:32 • 13.07.12

Հուլիսի 13-ին, ժամը 00:00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Հովհաննիսյանից հայտարարություն է ստացվել, թե կորել է իր եղբայրը` 1977 թ. ծնված Սահակ Հովհաննիսյանը, և կա կասկած, որ նա ընկել է Հաղթանակ թաղամասի մոտակա ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:


Մինչև ժամը 02.42-ն իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն առավոտյան: